Մանկապարտեզների կառուցման ու վերականգնման խոստումը Նինոծմինդայի գյուղերում

2021 թվականի մունիցիպալ մարմնի ընտրություններից առաջ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ներկայիս քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը բնակչությանը խոստացել էր, շարունակվելու են մանկապարտեզների կառուցումն ու վերականգնումը` Ժդանովականում, Փոկայում, Մամզարայում, Գանձայում:

«Վրացական երազանք»-ի հրապարակած Նինոծմինդայի համար պատրաստած նախընտրական ծրագրում նշված էր, որ անհրաժեշտության դեպքում երեխաների համար տրանսպորտային ծառայություններ կմատուցվեն։

2021 թվականի օգոստոսի 16-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել (NAT210015585) Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի մանկապարտեզի շինարարական-վերականգնողական աշխատանքների պետական ​​գնման նպատակով, որը շահել է «Բարեկամություն-5» ՍՊԸ-ն (Հ/Կ՝ 424072880):

Պայմանագրի արժեքը կազմել է 72 460 լարի, և աշխատանքները պետք է ավարտվեին պայմանագրի ստորագրումից (17.09.2021) 12 շաբաթվա ընթացքում (09.12.2021), սակայն ընկերությունը նշված աշխատանքները կատարել է 47 օր ուշացումով տուգանվել է 3405,62 լարիով։

Նշենք, որ Պետական ​​գնումների գործակալությունը 2023 թվականին հայտարարել է 2 մրցույթ, որոնք ներառում էին Ժդանովական գյուղի մանկապարտեզի տանիքի վերանորոգումը, սակայն ոչ մեկը չի կայացել:

Ինչ վերաբերում է խոստումում նշված մնացած գյուղերին՝ Փոկա, Մամզարա, Գանձա, այս գյուղերում մանկապարտեզների կառուցման և վերականգնման նպատակով
մրցույթներ չեն հայտարարվել: