Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի խոսքով, մանկական աղքատությունը մնում է Վրաստանում հիմնական խնդիրներից մեկը, քանի որ մանկական աղքատության մակարդակը գնալով աճում է։
Ըստ հանրային պաշտպանի՝ նախորդ տարվա համեմատ մանկական աղքատությունն աճել է 28 տոկոսով:
«Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական շտեմարանում» ընդգրկված երեխաներ ունեցող ընտանիքների թիվը և ծրագրում ընդգրկված անչափահասների թիվը հասել է 235 հազար 252-ի։
Այնուամենայնիվ, երկրում գործող ծրագրերը դեռևս չեն կարողանում երկարաժամկետ աջակցություն տրամադրել աղքատության մեջ ապրող ընտանիքներին և չեն նպաստում նրանց սոցիալական գործառույթների բարձրացմանը»,- ասել է Լոմջարիան:
Նրա խոսքով, պետությունը դեռևս չունի արդյունավետ ռազմավարություն և մեխանիզմ՝ նվազեցնելու մանկական աղքատությունը։
Ըստ Լոմջարիայի՝ տարիներ շարունակ Վրաստանում սուր են մանկական աղքատության, երեխաների նկատմամբ բռնության, վերականգնողական ծառայությունների և երեխաների համար բարենպաստ միջավայրի բացակայության խնդիրները, որոնք պահանջում են հիմնարար փոփոխություններ և պետության կողմից համակարգված գործողություններ։
Օմբուդսմենը նշել է, որ երկրում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է.
- բարձրացնել երեխաների բարեկեցության աջակցության ծրագրերի և ծառայությունների արդյունավետությունը, մշակել լրացուցիչ նպատակային ծրագրեր և ապահովել դրանց աշխարհագրական հասանելիությունը,
- ապաինստիտուցիոնալացման գործընթացի ժամանակին և արդյունավետ կառավարում, որի շրջանակներում յուրաքանչյուր երեխայի կապահովվի ընտանիքին ամենամոտ և անվտանգ միջավայրը։
Նշենք, որ հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: