Մամուկա Խազարաձեին մեղադրանք է առաջադրվել 

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Ուժեղ Վրաստան/Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեին. վերջինիս սպառնում է 1 տարվա ազատազրկում։

Դատախազությունը նշել է, թե «հետաքննությունը պարզել է», որ Խազարաձեն չի ներկայացել «Վրացական երազանք»-ի կողմից միակուսակցական խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննչական հանձնաժողովի քննարկմանը։

Խազարաձեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով՝ «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի օրինական պահանջը չկատարելը»։

Մեղադրանքը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում առավելագույնը մեկ տարի ժամկետով՝ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով։ Դատախազությունը կդիմի դատարան և կխնդրի խափանման միջոց կիրառել։ Մարտի 27-ին Խազարաձեն դատարանում հարցաքննության էր: