
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր պաշտոնական այցով մեկնում է Մոլդովա:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվությամբ, Մոլդովայի կառավարությունում տեղի կունենա Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը: Մամուկա Բախտաձեին կդիմավորի մոլդավացի գործընկեր Պավել Ֆիլիպը: Վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումները կշարունակվեն ընդլայնված կազմով, որից հետո մամուլի համար հայտարարություն կարվի:
Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կմասնակցի ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների կառավարության ղեկավարների նիստին, որի ավարտին անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան համատեղ ասուլիսով:
Վրաստանի կառավարության ղեկավարի գնահատմամբ, Մոլդովա պաշտոնական այցը կարևոր քայլ կլինի բարեկամ երկրի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։