
Վաղը՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կմեկնի Մոլդովա: Կառավարության նիստից առաջ վարչապետը հայտարարել է, որ այցի շրջանակներում կկայանա ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը:
«Վաղը պաշտոնական այցով կմեկնեմ Մոլդովա: Սա ևս մեկ կարևոր քայլ կլինի մեր բարեկամ երկրի հետ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Այցի շրջանակներում կմասնակցենք ՎՈՒԱՄ-ի անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ քննարկումներ կունենանք տարածաշրջանային նոր նախագծեր մշակելու շուրջ», — ասել է Բախտաձեն: