Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի բազմազանության նախարար Ջիմ Կարին:
Ըստ վարչապետի լրատվական ծառայության, հանդիպման հիմնական թեմաներն են եղել Վրաստանի վերջին ձեռքբերումները, այդ թվում` ազատ առևտրի համաձայնագրերը, ինչպես նաև երկրի հարուստ հիդրոէներգետիկան:
Ուշադրության են արժանացել միջազգային առևտրի միտումները: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է ավելի արդյունավետ կերպով ինտեգրել երկիրը գլոբալ տնտեսության մեջ:
Հանդիպման ժամանակ խոսվել է նաև առևտրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման և այդ գործընթացում Վրաստանի ջանքերի կարևորության մասին: