
Վրաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին առաջադրվել է տարվա լավագույն դարպասապահի կոչմանը:
Մամարդաշվիլիի հետ այս կոչմանն են հավակնում Դիոգո Կոշտան, Մայք Մենիոն, Էմիլիանո Մարտինեսը, Անդրեյ Լունին, Ջանլուիջի Դոնարուման, Գրեգորի Կոբելը, Ունայ Սայմոնը և Յան Զոմմերը:
Ի դեպ, ֆուտբոլային մրցանակը տարվա լավագույն դարպասապահին կհանձնվի «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխության ժամանակ։