
Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին կարիերան կշարունակի անգլիական «Լիվերպուլ» ակումբում։
Անգլիական ակումբը Մամարդաշվիլիի համար իսպանական «Վալենսիա»-ին կվճարի 35 միլիոն եվրո (+5 միլիոն բոնուս)՝ նրան դարձնելով պատմության ամենաթանկ վրացի խաղացողը։
Վրացի դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով կմնա «Վալենսիա»-ում, իսկ «Լիվերպուլ»-ին կմիանա 2025 թվականի ամռանը։