Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել` ավտոմեքենաների մաքսազերծման ժամկետի կապակցությամբ։
Ըստ հաղորդագրության` այն քաղաքացիները, որոնք Վրաստան փոխադրամիջոցներ են ներմուծել 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և մինչև 2021 թվականի մայիսի 31-ը չեն անցել մաքսային ընթացակարգերը, հունիսի 1-ից ենթարկվելու են օրենքով սահմանված տույժերի:
Վրաստանի կառավարության և ֆինանսների նախարարության որոշմամբ` կորոնավիրուսի տարածումը կանխելու և մեքենաներ ներկրողներին աջակցելու համար` 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020-ի մայիսի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների մաքսազերծման ժամանակահատվածը երկու անգամ հետաձգվել է, իսկ վերջնաժամկետը մայիսի 31-ն էր:
ժամկետանց օրվա համար տուգանքը 50 լարի է (մոտ 15 դոլար), ընդ որում` սեփականատերը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում մաքսազերծում անել, հակառակ դեպքում կրկնակի կտուգանվի։
Կարդացեք նաև`