Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Վրաստանի մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի թանկարժեք մետաղից ապրանքներ տեղափոխելու փաստով երեք անձի է ձերբակալել:
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալներն ապօրինի նյութական օգուտ ստանալու և մաքսատուրքերից խուսափելու նպատակով նախապես կազմակերպված խմբով Սարփիի մաքսային անցակետով (թուրք-վրացական սահմանային անցակետ) Թուրքիայի Հանրապետությունից Վրաստան MERED-BENZ մակնիշի բեռնատարով վաճառքի նպատակով բերել են առանձնապես խոշոր չափերի՝ 2 620 գրամ ոսկի և 6 189 գրամ արծաթից պատրաստված տարբեր իրեր՝ 429 հազար 111 լարի ընդհանուր արժեքով։
Ըստ նախարարության՝ քննությամբ պարզվել է, որ մաքսային հսկողությունից գաղտնի ներկրված ոսկյա և արծաթյա իրերը պետք է վաճառվեին Թբիլիսիում՝ մետրոյի կայարանում (Վակզալում) գտնվող, այսպես կոչված, «Ոսկու շուկայի» տարածքում։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 5-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 8-ից 11 տարի ժամկետով։
Կարդացեք նաև՝
Վրաց-ադրբեջանական սահմանին առգրավվել է ավելի քան 10 կիլոգրամ հերոյին