Այսօր՝ հուլիսի 3-ին, «Սադախլո» մաքսային անցակետում ծխախոտային արտադրանքի ներմուծման դեպք է կանխվել:
Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները, կասկածի հիման վրա ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի վարած մեքենայի ստուգման արդյունքում 4 100 գլանակ չհայտարարագրված, առանց ակցիզի ծխախոտային արտադրանք են հայտնաբերել:
Մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտման համար ՀՀ քաղաքացուց առգրավվել է ապրանքը և որպես պատժամիջոց սահմանվել դրամական տուգանք՝ 1000 լարիի չափով: