
Սարփիի և Թբիլիսիի օդանավակայանի մաքսակետերում խուզարկման ընթացքում աշխատակիցները Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ Է․ Հ․-ի և Զ․Շ․-ի մոտ հայտնաբերել են չհայտարարագրված գումար։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ ընդհանուր չհայտարարագրված գումարը, ըստ Ազգային բանկի փոխարժեքի, կազմել է 252 հազար լարի (82 հազար դոլար)։
«Վրաստանի մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավախախտ քաղաքացիները տուգանվել են 25 հազար լարիով (չհայտարարագրված գումարի 10%-ի չափով)»,- ասված է հաղորդագրությունում։