
«Վրացական երազանք»-ի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ՄԱԿ-ում Բուրունդիի, Լեսոտոյի, Նեպալի և Քուվեյթի մշտական ներկայացուցիչների հետ. նրանք ապրիլի 21-27-ը կլինեն Վրաստանում։
«Հանդիպման ընթացքում դեսպաններին տեղեկություն է տրվել Վրաստանի արտաքին առաջնահերթությունների մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված իրավիճակին, Վրաստանի տարածաշրջանային դերին, երկրում իրականացվող բարեփոխումներին, տնտեսական հնարավորություններին և երկրի եվրաինտեգրման գործընթացին,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Նույն հաղորդագրության համաձայն` կողմերը քննարկել են ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության, կազմակերպությունում ընթացող գործընթացների, համաշխարհային մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջազգային հանրության ջանքերում Վրաստանի ներգրավվածության հարցերը։
Դեսպաններն այցելել են նաև Արդարադատության տուն։ Նախատեսվում է հանդիպում Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ներկայացուցիչների հետ, ասված է հաղորդագրության մեջ։