ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայից և Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների կարգավիճակի վերաբերյալ Վրաստանի նախաձեռնած բանաձևը։
Բանաձևին աջակցել է 100 պետություն։ 9-ը դեմ են եղել, 59-ը` ձեռնպահ, իսկ 23-ը չեն ներկայացել նիստին: Ի դեպ, նախորդ՝ 2022 թվականի որոշման համեմատ, կողմնակիցների թիվն ավելացել է հինգով, իսկ ընդդիմախոսներինը՝ երեքով։
Նախորդ տարվա համեմատ հակառակորդների ցուցակից դուրս են եկել Լաոսը, Վիետնամն ու Չինաստանը։ Պեկինը ձեռնպահ է եղել այս տարի` 2019 և 2020 թվականների պես։
Ռուսաստանը և նրա մյուս դաշնակիցները՝ Բելառուսը, Բուրունդին, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան և Զիմբաբվեն դեմ են արտահայտվել բանաձևին։
Բանաձևի կողմնակիցների շարքերը համալրել են Աֆղանստանը, Կաբո Վերդեն, Ֆիջին, Մադագասկարը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։
Ձեռնպահ են քվեարկել կամ նիստին չեն ներկայացել Հայաստանը, Իսրայելը, Հնդկաստանը, Ղազախստանը։ Ադրբեջանը սատարել է բանաձևին։
Հիշեցնենք՝ Վրաստանը նշված բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային է ներկայացրել 2008 թվականի մայիսին։