ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն` «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքների մասին

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն արձագանքել է «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանի այս շաբաթ ընդունած ռեպրեսիվ օրենքներին։ Նրանց գնահատմամբ՝ նոր կարգավորումները մեծացնում են հավաքների և արտահայտվելու ազատության, նաև հավասարության համար ստեղծված ռիսկերը՝ սահմանափակելով քաղաքական բազմակարծությունը և քաղաքացիական տարածքները։

«Մենք անհանգստացած ենք Վրաստանի խորհրդարանի այս շաբաթ ընդունած սահմանափակող օրենքներով և կանոնակարգերով, որոնք մեծացնում են խոսքի և հավաքների ազատության, հավասարության և քաղաքացիական ազատությունների վտանգը և ոչնչացնում քաղաքական բազմակարծությունը:

Կոչ ենք անում Վրաստանին կատարել մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ սահմանված իր պարտավորությունները»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք. «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանն ապրիլի մեկին երրորդ ընթերցմամբ ընդունեց 7 օրենք. մեդիայի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների սահմանափակման մասին օրենքը և մի շարք այլ ռեպրեսիվ օրենքներ, որոնք, ըստ փորձագետների, միտված են քաղհասարակության ու անկախ ձայների ճնշմանը Վրաստանում։ Այդ 7 օրենքներից մի քանիսն ուժի մեջ կմտնեն «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի ստորագրումից անմիջապես հետո, իսկ մյուսները` 60 օր անց։

Մանրամասները` ստորև.