
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը փոխանցում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը «ֆանտաստիկ» է որակել: Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով Facebook-ի օգտատերերի հարցերին:
«Բոլորովին վերջերս տեսանք իշխանափոխության ֆանտաստիկ օրինակ Հայաստանում, որին մասնակցում էին երիտասարդները: Այդ ֆանտաստիկ օրինակը մեզ հույս է տալիս հավատալ, որ նոր սերունդը ավելի լավ է կարողանում որոշումներ կայացնել, քան իմ հասակակիցները»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: