
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:
Նախարարության տեղեկատվությամբ, ՄԱԿ-ում տեղի ունեցած հանդիպումներին Կասրաձեն համաձայնության է եկել, ըստ որի՝ ՄԱԿ-ը 2 միլիոն դոլարի ներդրումներ է անելու գլոբալ նորարարության կենտրոն կառուցելու համար:
Նշվում է, որ հանդիպում է տեղի ունեցել նաև Նյու-Յորքում վրաց համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են վերջիններիս ներգրավվածությունը վրացական ստարտափների զարգացան գործում: