
Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլի-Սադախլո ճանապարհի Շուլավերիի հատվածում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։
Ըստ առկա տեղեկությունների` բախվել են Opel ու Toyota Prius մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով մահացել է Opel-ի վարորդը, ով 1970 թվականին ծնված Կարմիրգյուղի բնակիչ է, իսկ մեքենայի չորս ուղևորը և Toyota Prius-ի վարորդը տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։