Թբիլիսիում Չոր կամրջի հարակից տարածքում` Քուռ գետի աջ ափին, տեղի է ունեցել խոշոր ավտովթար, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երկուսը:
Առկա տեղեկատվության համաձայն, «TOYOTA» մակնիշի մեքենան հարվածել է ծառին, ինչի հետևանքով ուղևորը մահացել է, իսկ վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ: Վարորդին շտապ օգնության մեքենան տեղափոխել է կլինիկա:
Ինչ վերաբերում է մյուս մեքենային, «HYUNDAI» մակնիշի մեքենան ընթացել է հանդիպակաց ուղղությամբ և դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել պատնեշներին, վիրավորվել է մեկ ուղևոր:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: