
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն անդրադարձել է երկրում կորոնավիրուսի հետ կապված տիրող իրավիճակին:
Իմնաձեն նշել է՝ մահվան դեպքերը դեռ կավելանան: Ըստ վարակաբանի, դելտա շտամով վարակումը սովորաբար նման է լինում սովորական մրսածության: Նման ախտանշաններ ունենալու դեպքում վարակաբանը կոչ է անում անմիջապես թեստ հանձնել.
«Ցավոք, տեղեկություն ունենք, որ կորոնավիրուսով վարակված որոշ անձինք, ովքեր թեև գիտեն, որ վարակված են, չեն պահպանում կարգուկանոնը: Ազատորեն շրջում են քաղաքում, տարածում վիրուսը: չգիտեմ ինչպես կոչել այս մարդկանց»։
Իմնաձեն կոչ է անում պատվաստվել, դիմակ կրել, պահպանել հեռավորություն ու մրսածության ախտանշանների դեպքում՝ թեստավորվել: