
Մահացել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի ղեկավարի տեղակալ Դավիթ Ուջմաջուրիձեն։ Առկա տեղեկատվությամբ Դավիթ Ուջմաջուրիձեն 51 տարեկան հասակում մահացել է սրտի կաթվածից:
Ուջմաջուրիձեն Թբիլիսիի 6-րդ քաղաքային խորհրդի ղեկավարի տեղակալն է եղել, 2004-2008 թվականներին եղել է Վրաստանի 6-րդ գումարման խորհրդարանի անդամ: