ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է օլիմպիական խաղերի, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը:
Այժմ քննարկվում է նրա մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը:
Իր կարիերայում Վարդանյանը 3 անգամ մեկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել, այդ թվում եւ օլիմպիական խաղերում՝ երկամարտի ցուցանիշը հասցնելով ռեկորդային 405 կգ-ի:
2013-2014 թվականներին եղել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ապա Վրաստանում Հայաստանի դեսպան: Պարգեւատրվել է մի շարք մեդալներով, այդ թվում Աշխատանքային կարմիր աստղ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց և այլն: