
76 տարեկան հասակում մահացել է Ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։
Թենգիզ Ցերցվաձեն բազմաթիվ գիտական աշխատությունների և դասագրքերի հեղինակ էր։ 2020 թվականի հոկտեմբերին նրան շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում Covid-19 համաճարակի դեմ պայքարում ներգրավված ութ բժիշկների հետ միասին։
BBC-ի պատրաստած հոդվածում Վրաստանում կորոնավիրուսի տարածման ներկա իրավիճակի մասին. «Ինչպես են «երեք հրացանակիրները» օգնել Վրաստանին վիրուսի դեմ պայքարում», Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին, նրա տեղակալ Պաատա Իմնաձեին և ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեին համեմատել են կորոնավիրուսի դեմ պայքարող երեք հրացանակիրների հետ։