
Հուլիսի 10-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 90 տարեկան հասակում մահացել է գիտնական Ռիչարդ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիրն ու առաջին վարիչը։
Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության և Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ է։