
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ մեկ անձ բերման է ենթարկվել` «TV Pirveli»- ի օպերատոր Լեքսո Լաշքարավային և նրան ուղեկցող անձանց «հերոին» տեսակի թմրանյութ վաճառելու կասկածանքով:
Հանցագործությունը ենթադրում է ազատազրկում` 8-ից 20 տարի ժամկետով:
Հետաքննությունը պարզել է, որ 1987 թվականին ծնված Պ.Ա.-ն անօրինականորեն զբաղվել է թմրանյութերի վաճառքով և 2021 թվականի հուլիսի 10-ին Թբիլիսիի ծայրամասային` Փոնիչալա թաղամասում հենց նա է վաճառել հերոին տեսակի թմրամիջոց TV Pirveli- ի օպերատոր Լեքսո Լաշքարավային և նրան ուղեկցող անձանց:
Որպես իրեղեն ապացույց` մեղադրյալի անձնական խուզարկության ժամանակ առգրավվել է չորս պայուսակում փաթեթավորված թմրանյութ, իսկ նրա բնակարանում կատարված խուզարկության ժամանակ ՝ երեք փաթեթում փաթեթավորված խոշոր չափի թմրանյութ:
Թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացման հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով:
Հիշեցում`
Վրաստանի ՆԳՆ-ն չի բացառում, որ օպերատորը մահացել է թմրանյութերի ազդեցությունից
Մահացած օպերատորի փաստաբանը քննության հետ կապված կասկածներ ունի