Ըստ Վրաստանի քրեական ոստիկանության վարչության պետ Մամուկա Ճելիձեի` «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշքարավայի մարմնի քիմիական փորձաքննության եզրակացության համաձայն` դիակից վերցված նմուշներում թմրանյութեր են հայտնաբերվել:
Այդ մասին պաշտոնյան հայտարարեց քիչ առաջ` ՆԳՆ-ում կայացած ճեպազրույցում:
Նա հայտնեց, որ Լաշքարավայի գործի հետ կապված` ՆԳՆ աշխատակիցներն իրականացրել են ավելի քան 200 դատավարական և քննչական գործողություններ, հարցաքննվել է 110 մարդ, ստուգվել է 65 տեսախցիկի տեսանյութերը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն ` պարզելու մահվան անմիջական պատճառը` ներգրավելով ընտանիքի կողմից վարձված անկախ փորձագետի. «Քիմիական փորձաքննության եզրակացության համաձայն` դիակից վերցված նմուշները պարունակում էին թմրանյութեր, «մորֆին», «կոդեին», «տետրահիդրոկաննաբինոլ», «պենտին» և «մոնոացետիլմորֆին: Քննության համաձայն` մահվան պատճառը կարող է լինել այդ միջոցների չափից մեծ դոզան: Այս եզրակացությունը միջանկյալ է », — ասաց Ճելիձեն: