
Մալխազ Մաչալիկաշվիլին խորհրդարանում իր որդու գործի վերաբերյալ հետաքննական հանձնաժողով ստեղծելու պահանջով ցանկացել է խորհրդարան մտնել, սակայն նրան թույլ չեն տվել:
Մաչալիկաշվիլին խորհրդարան է գնացել պատգամավոր Թինա Բոկուչավայի հետ միասին: Բոկուչավայի խոսքով, նա, որպես պատգամավոր, իրավունք ունի Մաչալիկաշվիլիին խորհրդարան մտնելու թույլտվություն տալ, թեև անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, որ Մաչալիկաշվիլին մուտք գործի շենք:
Խորհրդարանի անվտանգության աշխատակիցների հետ վիճելու ժամանակ Մաչալիկաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենա:
Հիշեցնենք, որ Մալխազ Մաչալիկաշվիլիի որդին մահացու վնասվածք էր ստացել հատուկ գործողության ժամանակ` Պանկիսիում։