
Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
ՀՀ պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի հերոսների հրապարակում հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի միասնականության համար զոհված հերոսների հուշակոթողի մոտ:
ՀՀ վարչապետի այցը կավարտվի մարտի 4-ին: