Այսօր՝ ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ նշում են քաղաքացու օրը։ Նման օր ունենալու մասին որոշումը կայացվել է շաբաթներ առաջ և օրվա միջոցառումների համար տրամադրվել է 124 միլիոն դրամ։
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, տոնի անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրադարձություններով և դրան հետևած թավշյա հեղափոխությամբ:
Քաղաքացու օրը մեկնարկել է ծառատունկով, այնուհետև ծավալվել են քաղաքացիական գիտակցության բարձրացման թեմայով հանրային քննարկումներ: Միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում։