Թբիլիսիում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը և գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը հունվարի 31-ից մինչև փետրվարի 5-ը գործուղվել են Վրաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:
Շաբաթ առավոտյան պաշոտանյաներին Սբ․ Գևորգ եկեղեցում ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը։
Այնուհետև նրանք այցելել են «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոն, մասնակցել ավանդական թեյախմությանը։
Այսօր ավելի ուշ պաշտոնյաները կլինեն Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակում, Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում, «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տանը։
Սինանյանն ու Ենգիբարյանը Թբիլիսիում կլինեն մինչև փետրվարի 4-ը, իսկ փետրվարի 4-5-ին՝ Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա քաղաքներում:
Նրանք կհանդիպեն հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ և կքննարկեն հետագա համագործակցության ուղիները: