
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Թբիլիսի կատարած այցի շրջանակներում այցելեց Թբիլիսիում գործող Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի գործունեությանը:
Սինանյանին ուղեկցում էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Թումանյանի տանը տեղի ունեցավ նաև թեյախմություն՝ մեծն բանաստեղծի հիմնադրած ավանդույթի համաձայն: