Վրաստանում գնաճի տեմպերը չեն նվազում: Լարին դոլարի նկատմամբ շարունակում է արժեզրկվել, մթերքի գները նկատելիորեն աճում են:
Ձվի գինը նույնպես հասել է ռեկորդային թվերի. 10 հատանոց ձվի ամենաէժան տուփն այսօր Թբիլիսիի «Կարֆուր» սուպերմարկետում 4,75 լարի էր (մոտ 1,5 դոլար): Սա գեթե 2 լարի ավելացում է:
Թանկ են վաճառվում նաև շաքարավազը, մակարոնեղենը: Ռեկորդակիրը մնում է բուսական յուղը. մեկ լիտր բուսական յուղը կրկնակի թանկ է վաճառվում:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով` երկրում մարտ ամսին 7,2% գնաճ է գրանցվել` 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Գնաճ կա կոմունալ ծառայությունների ոլորտում. ջրամատակարարումը թանկացել է 58,0%-ով, էլեկտրաէներգիան ու գազը` 51,4%.-ով: Հունվար-փետրվարին կառավարությունը սուբսիդավորել է այս տարբերությունը, մարտից սուբսիդավորումը չեղարկվել է:
Մեկ տարվա ընթացքում առավելագույնը թանկացած ապրանքների ու ծառայությունների «TOP-10»-ն` ըստ Geostat-ի.
- Բուսական յուղ` 62,8%
- 958 հարկի ոսկյա հարսանեկան մատանի` 40,1%
- Հնդկացորեն` 36,4%
- Մուրճ` 35,2%
- Ջերմաչափ` 31,9%
- Ատամնաբույժի ծառայություն (ատամի հեռացում)` 31,8%
- Կանաչ լոբի` 30,8%
- Ձկան պահածո – 30,6%
- Շաքարավազ` 30,1%
- Ցավազրկող դեղեր` 29,2%