
Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև, Վրաստանի հայ համայնքի բողոքի ցույցին նախորդել է Աթաթուրքի նկարներով «ցուցահանդես»:
Խորհրդավոր ցուցահանդեսի կազմակերպիչներից ոչ ոք չկա, տեղում միայն ոստիկաններ են:
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 14:00-ին Վրաստանի հայ համայնքի կողմից Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացվելու՝ ճանաչման ու հատուցման պահանջով: