
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը բեռնատարների համար փակ է: Այս մասին հաղորդում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Առատ ձյան ու մերկասառույցի պատճառով սահմանափակվել է կցորդով ու կիսակցորդով տրանսպորտի երթևեկը` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուսու` Գուդաուրի-Կոբի հատվածում: Մնացած մեքենաները տեղաշարժվում են առանց սահմանափակումների:
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում երթևեկությունը կազմակերպվում է միայն առանց կայանման ռեժիմի ու միայն պաշտպանիչ թունելներով: Տեղում պարեկային ոստիկանությունը կոորդինացնում է մեքենաների շարժը:
Հիշեցնենք` խոսքը Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի մասին է: