Լուսանկարներ. Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագը Թբիլիսիում

Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ` ազդարարելով Սուրբ Ծննդի տոնը ու ծխականներին։

Սուրբ Ծննդին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել:

Հավատացյալներն այս օրը տուն են տանում եկեղեցում վառված մոմերը, ինչը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի նորածին Հիսուսը: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության նախատոնակներին:

Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Ուղղափառ եկեղեցիները նշում են այդ տոնը հունվարի 7-ին, որը, ըստ ուղղափառ եկեղեցիների օգտագործած Հուլյան օրացույցի, համընկնում է դեկտեմբերի 25֊ին։