
Եֆրեմովկա գյուղի մի շարք բնակիչներ պահանջում են ազատ արձակել հայր և որդի Ծառուկյաններին, որոնք ձերբակալվել են` թրաֆիքինգի մեղադրանքով:
Նրանք այսօր հավաքվել են Նինոծմինդայի քաղաքապետարանի դիմաց: Բնակիչները չեն հավատում, որ Մարտին և Մուշավան Ծառուկյանները շահագործել են ՀՀ 3 քաղաքացիների, սպառնացել են, ստիպել աշխատել, խլել են անձը հաստատող փաստաթղթերը և առանց վարձատրության աշխատեցրել տարիներ շարունակ` սահմանափակելով նրանց տեղաշարժը: Հիշեցնենք նախապատմությունը.
Ըստ հետաքննության` մեղադրյալ հայր և որդի Ծառուկյանները տարիներ առաջ Հայաստանի երեք քաղաքացու խոստացել են աշխատանքային լավ պայմաններ, օգնել անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու գործում և սեփական ավտոմեքենայով տեղափոխել են Վրաստան:
Այժմ նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: