Թբիլիսիի քաղաքապետարանը կորոնավիրուսի տարածումը կասեցնելու նպատակով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը մշակում է հատուկ նյութերով: Խորհրդատվություններն արվել են կորոնավիրուսի հետ կապված համակարգող խորհրդի կողմից:
Միկրոբակֆորտե, Լիզոֆորմին, Ստերիսեպտֆորտե, Բակտիցիդ՝ նշված նյութերով մշակվում է տրանսպորտը ոչ աշխատանքային ժամերին:
Նման աշխատանքներ տարվում են նաև Թբիլիսիի և շրջաններ հանրային մանկապարտեզներում, ինչպես նաև քաղաքապետարանի ծառայության կենտրոններում:
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսի 3-րդ դեպքը: Կրթության և գիտության նախարարությունը որոշում է կայացրել դպրոցների ու մանկապարտեզների գարնանային արձակուրդները մեկնարկել մեկ շաբաթ շուտ՝ արձակուրդները կտևեն մարտի 2-ից մարտի16-ը:
Լուսանկարները՝ Թբիլիսիի քաղաքապետարանի կայքից