
Վրաստանում անկախ իրենց կամքից մնացած ՀՀ քաղաքացիներին տեղափոխող միկրոավտոբուսն ու մարդատար մեքենաները հասել են Մառնեուլի:
Մառնեուլիի անցակետում ստուգվել են մեքենաները, ուղևորների անձնագրերը, ուղևորները ջերմաչափվել են ու զգուշացվել, որ մինչև վրաց-հայկական սահման մեքենաները կայանելու իրավունք չունեն՝ նույնիսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հակառակ պարագայում՝ կտուգանվեն:
Նշենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետները քաղաքացիներին ուղեկցելու են մինչև սահման:
Այս օրերին Վրաստանում մնացած ՀՀ քաղաքացիների հավաքագրումը, տեղափոխումը կազմակերպել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: ՝ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստանալով քաղաքացիներին սահման հասնելու թույլտվություն:
Դեսպանությունը շարունակում է ճշտել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների տվյալները՝ անըհրաժեշտության դեպքում նրանց ևս հայրենիք վերադարձնելու նպատակով: