
Ընտանիքի սրբության օրվա կապակցությամբ Վրաստանի պատրիարքարանի նախաձեռնած բազմամարդ երթը սկիզբ առավ Առաջին հանրապետության հրապարակից՝ հասնելով մինչև Սուրբ երրորդության մայր տաճար:
Հատկանշական է, որ Վրաստանում ընտանիքի սրբության օրը համընկնում է նաև հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան: Այս տարի ԼԳԲՏ համայնքը Թբիլիսիում երթ չի անցկացրել, սահմանափակվել են միայն ուղերձով և ԼԳԲՏ խորհրդանիշ դրոշը Բարաթաշվիլիի կամրջին տեղադրելով: