
Թբիլիսիի սուպերմարկետներում, կորոնավարակի հետագա տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում այսօրվանից քաղաքացիների սպասարկման նոր կարգ է գործում:
Տեղեկատվական ցուցանակներ են հայտնվել, որոնցով կոչ է արվում միմյանց միջև 1,5 մետր տարածություն պահել.
«Հարգելի հաճախորդներ, առավել զգուշության համար դրամարկղի մոտ 1,5 մետր հեռավորություն պահպանեք»:
Սննդի վաճառակետերում նաև անվճար օգտագործման համար ձեռքերն ախտահանելու միջոցներ ու ձեռնոցներ են հայտնվել: Մարկետներում դրամարկղերի մոտ վերջին օրերին մեծ հերթերի մասին սոցցանցերում բազմաթիվ գրառումներ են արվել:
Հիշեցնենք՝ երեկվանից սկսած՝ երկրում արտակարգ դրություն է, սպասարկում են միայն սննդի խանութները, դեղատները, փոստերն ու բանկերը: