Լուկաշենկոն շնորհավորել է Կղավելաշվիլիին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Միխեիլ Կղավելաշվիլիին նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Սա Կղավելաշվիլիի երկրորդ շնորհավորանքն է այլ երկրի նախագահից։

«Վստահ եմ, որ մեր երկրների միջև արդյունավետ և կառուցողական համագործակցության վերականգնումը կնպաստի Բելառուսի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ծրագրերի հաջող իրականացում և նոր ձեռքբերումներ՝ ի շահ հայրենիքի», — ասել է Լուկաշենկոն:

Նշենք, որ Կղավելաշվիլիին շնորհավորել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանը հակարևմտայն հռետորաբանությամբ հայտնի Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրեց երկրի 6-րդ նախագահ:

Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանն ընտրեց երկրի 6-րդ նախագահին