«Լրագրողներ առանց սահմանների»-ն դատապարտել է Վրաստանի իշխանությունների «հանցավոր պասիվությունը»

«Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր միջազգային կազմակերպությունը դատապարտել է  «հանցավոր պասիվությունը», որը Վրաստանի իշխանությունները ցուցաբերեցին հուլիսի 5-ին` Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: 

Ընկերությունն անդրադարձել է  ԼԳԲՏ համայնքի աջակցության երթը լուսաբանել փորձող լրագրողների նկատմամբ ոտնձգություններին`  նշելով, որ ոստիկանությունը չի միջամտել: Լրագրողները իշխանություններին կոչ են արել պատժել բոլոր պատասխանատուներին:

«Ընդհանուր առմամբ 53 լրագրող հարձակման է ենթարկվել` ԼԳԲՏ ակտիվիստների և նրանց աջակիցների կողմից ծրագրված երթի հակաակցիան  լուսաբանելիս: Նրանք ստացել են վնասվածքներ` ներառյալ ցնցում, քիմիական այրվածքներ և ձեռքի կոտրվածքներ: Առնվազն հինգը լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է:

Մտահոգված լինելով այս վտանգավոր նախադեպով և վրացական իշխանությունների ցուցաբերած պասիվությամբ` մենք հիշեցնում ենք նրանց միջազգային պարտավորությունների մասին և կոչ ենք անում պատասխանատվության ենթարկել ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ բռնության համար պատասխանատու բոլոր անձանց», — ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Տեքստում նշված են լրագրողների, օպերատորների և տարբեր հրատարակությունների և հեռուստաընկերությունների լուսանկարիչների լուսանկարներ, որոնք տուժել են ծայրահեղականների հարձակումներից: Նրանցից շատերը հաստատել են, որ ոստիկանությունը չի միջամտել:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիշեցնում է, որ 2021 թվականին մամուլի ազատության համաշխարհային վարկանիշային աղյուսակում Վրաստանը 180 երկրների մեջ 60-րդն է:

Նախապատմությունը`

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խորհրդարանի մոտ հավելյալ ոստիկանական ուժեր են մոբիլիզացվում

Ի՞նչ տեղի ունեցավ երեկ Ռուսթավելիի պողոտայում