Վրաստանում գործող հայալեզու «Ալիք Մեդիա» լրատվականը հայտարարում է մրցույթ լրագրողի թափուր աշխատատեղի համար:
Աշխատատեղի համար կարող են դիմել Վրաստանում բնակվող 18 տարին լրացած անձինք, ովքեր լավ տիրապետում են վրացերենին և հայերենին, իսկ հավելյալ լեզուների (անգլերեն, ռուսերեն) իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Մենք փնտրում ենք աշխատասեր և օպերատիվ, պատասխանատվության բարձր զգացումով երիտասարդների, ովքեր ցանկանում են իրենց կարիերան զարգացնել լրագրության ոլորտում և աշխատել Վրաստանում էթնիկ հայերի ինտեգրման ու համայնքների զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ ակտիվ մասնակցություն ունենալով վրաց քաղաքականության լուսաբանման մեջ։
«Ալիք Մեդիայում» լրագրողի աշխատանքն ուսանողի համար ճկուն գրաֆիկով է, սակայն ամբողջ դրույքով։
Մենք ապահովում ենք գիտելիքի ձեռքբերում և վերապատրաստում լրագրության ոլորտում, ինչպես նաև դասընթացների մասնակցում՝ հետագա աշխատանքային գործընթացին զուգահեռ։ Նախկինում լրագրողի աշխատանքային փորձառությունը ևս կդիտարկվի որպես առավելություն։
Թափուր աշխատատեղի մրցույթին մասնակցելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և 1 էջը չգերազանցող հայերեն, ինչպես նաև վրացերեն լեզուներով «մոտիվացիոն նամակ»-ը` info@aliq.ge էլեկտրոնային հասցեին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 5-ը: