
Վրաստանի Լրագրողական խարտիան հայտարարություն է տարածել, որում կոչ է անում լրագրողներին հատուկ զգուշավորությամբ լուսաբանել հանրային առողջապահության ոլորտի հարցերը, տարածել սպառիչ ու հստակ տեղեկություն: Լրագրողական էթիկայի խարտիան մի քանի խորհրդատվություն են հրապարակել.
- Պատվաստման ու պատվաստանյութի որակի լուսաբանման ժամանակ առավելագույն ջանքեր գործադրեք, որ տարածեք ստույգ ու վերստուգված տեղեկություն: Առողջապահության հարցերի սխալ լուսաբանումը կարող է վնասել ոչ միայն առանձին անձանց, այլ վտանգի տակ դնել համընդհանուր առողջապահության անվտանգությունը:
- Օգտվեք հավաստի աղբյուրներից։
- Ընտրեք որակավորված ու փորձառու ռեսպոնդենտներ, որոնք կխոսեն փաստերի ու հետազոտությունների վրա հիմնվելով:
Վրաստանի լրագրողական էթիայի խարտիան կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին, կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ կապված թեմաները հատկապես հատուկ զգուշավորությամբ լուսաբանել: