
Վրացի լրագրող և «Մթիս ամբեբի» լրատվամիջոցի ղեկավար Գելա Մթիվլիշվիլին հարձակման է ենթարկվել: Տեղեկությունը մարտի 15-ին Facebook-ում տարածել է Մթիվլիշվիլին՝ նշելով, որ Ծերովանիի ավտոմայրուղում զինված հատուկ նշանակության ջոկատայինը հարձակվել է իր վրա:
Լրագրողի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել բենզալցակայանում, և ինքը ֆիքսել է դեպքի կադրերը։ Մթիվլիշվիլին պատմել է, որ հարձակվողը հայհոյել և սպառնացել է իրեն, իսկ երբ ինքը սկսել է տեսագրել, հարվածել է իրեն և փորձել խլել հեռախոսը։
Հայտնի չէ՝ ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն սկսել է, թե՝ ոչ: