Վրաստանում լրագրողները ևս կորոնավիրուսի «ագրեսիվ թեստ» կհանձնեն: Այս մասին հայտարարել է հանրապետական հիվանդանոցի տնօրեն Լևան Գոփոձեն:
Ըստ Գոփոձեի, նոր թեստավորման ալգորիթմի համաձայն, թեստերը հասանելի կլինեն բարձր ռիսկային խմբերի, այդ թվում՝ լրագրողների համար:
«Ե՛վ բուժաշխատողները, և՛ լրագրողները պատկանում են բարձր ռիսկային խմբին, կան նաև այլ խմբեր: Դա սպասարկման ոլորտն է և այլն», — ասել է Լևան Գոփոձեն:
Հիշեցնենք, Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է տարբեր խմբերի համար COVID-19-ի թեստավորման նոր ալգորիթմ:
Փաստաթղթի համաձայն, հասարակության որոշակի խմբեր ենթարկվելու են ագրեսիվ թեստավորման: Այս խմբերը ներառում են՝ քրեակատարողական հիմնարկների անձինք, տարեցների մասնագիտացված խնամքի հաստատություններ, ստացիոնար հոգեբուժական հաստատություններում գտնվողները, զինված ուժերի ներկայացուցիչները և հոգևորականները։