
Ուղևորահոսքի ավելացման պատճառով «Վրացական երկաթուղին» մարտի 26-ին, 27-ին և 28-ին Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ կիրականացնի լրացուցիչ ուղևորափոխադրումներ։
Թբիլիսիից շարժը՝ 07։00-ին, Բաթումի ժամանումը՝ 12։51-ին։ Բաթումիից շարժը՝ 14։10-ին, Թբիլիսի ժամանումը՝ 19։48-ին։
Տոմսերը կարելի է ձեռք բերել «Վրացական երկաթուղու» կայքէջից՝ https://ticket.railway.ge/, արագ վճարման համակարգերով, «Վրացական երկաթուղու» տոմսարկղերում և գործընկեր ընկերությունների միջոցով: