
Սուրբ Զատկի տոնի առթիվ «Վրացական երկաթուղին» ապրիլի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի, իսկ ապրիլի 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի ուղղություններով կիրականացնի լրացուցիչ ուղևորափոխադրումներ։
Բոլոր չորս օրերին՝ Թբիլիսիից շարժը՝ 07։00-ին, Բաթումի ժամանումը՝ 12։51-ին։ Բաթումիից շարժը՝ 14։10-ին, Թբիլիսի ժամանումը՝ 19։53-ին։
Մյուս ուղղությամբ բոլոր հինգ օրերին՝ Թբիլիսիից շարժը՝ 07։15-ին, Փոթի ժամանումը՝ 13։04-ին։ Փոթիից շարժը՝ 15։05-ին, Թբիլիսի ժամանումը՝ 20։51-ին։
Տոմսերը կարելի է ձեռք բերել «Վրացական երկաթուղու» կայքէջից՝ https://ticket.railway.ge/, արագ վճարման համակարգերով, «Վրացական երկաթուղու» տոմսարկղերում և գործընկեր ընկերությունների միջոցով: