
Վրաստանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը լրացուցիչ կարգավորումների վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել և միայն առաջարկություններ է ներկայացրել։ Այս մասին խորհրդի նիստից հետո ասել է խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն։
Ղիբրաձեն նշել է, որ վարակման դեպքերը հատկապես բարձր են լեռնային հանգստավայրերում, և այդ պատճառով էլ ստիպված են եղել որոշ խորհրդատվություններ սահմանել հանգստացողների համար:
«Շատ կարևոր է, որ հանգստավայրեր եկողները հետևեն երկրում գործող կանոնակարգերին։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել դիմակ կրելու վրա», — ասել Ղիբրաձեն։
Նորայր Միսկարյան