
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը կոչ է անում Վրաստանի կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու «գործակալների մասին օրենքին» դեմ բողոքի ցույցի մասնակից քաղաքացիների անօրինական ահաբեկումը և հետաքննել իրավունքների բոլոր խախտումները։ Այս տեղեկությունը տարածում է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:
«Սպառնալից հեռախոսազանգերը, ապօրինի ձերբակալությունները, ծեծն ու պաստառները, որոնք քաղաքացիական հասարակության անդամներին որակում է որպես դավաճան, տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում:
Միացյալ Թագավորությունը շարունակում է մնալ Վրաստանի կողքին՝ աջակցելով նրա ժողովրդավարությանը և եվրոատլանտյան ձգտումներին»,- նշված է հայտարարության մեջ:
Վրաստանի խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին» դեմ հանդես եկող քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և իշխանական օղակները վերջին շրջանում կոշտ հայտարարություններ են անում, որոնց հետևում են նաև գործողություններ:
Ընդգծենք նաև, որ այս օրերին Թբիլիսիի փողոցներում հարձակվում և ֆիզիկական բռնության են ենթարկում քաղաքացիներին, ուսուցիչներին, ՀԿ-ների ղեկավարներին և ընդդիմադիր լրագրողներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Պատճառն այն է, որ նրանք դեմ են «գործակալների մասին օրենքին»: Ավելին՝ այստեղ:
Սկանդինավյան և բալթյան երկրները մտահոգ են վրաստանյան զարագացումներով